«Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով։ Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է»,-հարցին՝ ի՞նչ հանգամանքով է պայմանավորված ձեր որոշումը՝ մասնակցել առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում տեր Արամի կողմից մատուցվող պատարագին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեր Արամին (Ստեփան Ասատրյանին-խմբ.) և նրա նման քահանաներին բոլոր ձևերով աջակցելու են․ «Ես կգնամ և հաղորդություն կընդունեմ տեր Արամի ձեռքից»։
Նշենք, որ կարգալույծ արված հոգևորականը, որն այսուհետ պարզապես Ստեփան Ասատրյան անունով անձ է, հայտնել է, որ կիրակի օրը բոլորին հրավիրում է Սուրբ Հովհաննավանք`մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին։
Կարդացեք նաև
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































