Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը բանտից կշարունակի թվարկել, թե իր կարծիքով ո՞ւմ տեղն է բանտում»․ Հայկ Մամիջանյանն՝ Ալեն Սիմոնյանին

Հոկտեմբեր 22,2025 18:35

«Շատ վատ է, որ մեր հանրային կյանքը հասել է նրան, որ ես հիմա լուրջ դեմքով պիտի մեկնաբանեմ, թե ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել, եթե կարգալույծ արված քահանան մատուցում է սուրբ պատարագի կարգ, վարչապետի աթոռին նստածն ասում է՝ ամեն ինչով իր կողքին կանգնած եմ, սատարելու եմ․․․ լավ է Խորանին չի բարձրանում։ Դա խայտառակություն է»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանի բնութագրմամբ՝ հետեւանքները շատ վատը կարող են լինել նրա համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ետ չի կանգնելու հակաեկեղացական արշավից։ Հայկ Մամիջանյանին ընդհանրապես չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհին ի՞նչ է անելու, ինքն այն կարծիքին է, որ կարեւոր է թե մենք՝ քաղաքական ուժերը, հանրությունը ի՞նչ ենք հակադրելու դրան։

«Ինքը բանտից կշարունակի թվարկել, թե իր կարծիքով ո՞ւմ տեղն է բանտում»,- սա էլ Հայկ Մամիջանյանի արձագանքն է այսօր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է, բանտում է նաեւ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների տեղը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031