«Ափսոս ձևաչափով նախատեսված չէ, որ կառավարությունը կամ վարչապետը կարող է պատգամավորների հարցին պատասխանել, ասենք՝ յութուբի լինքով»,- Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին հարցին պատասխանելով՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև հեգնելով իրեն ուղղված քննադատությունները՝ ասաց․ «Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով․ իմ միտքն այդտեղ ի՞նչ կապ ունի։ Իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ-որ մեկի դեմ։ Մի ժամանակ էլ ինձ մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ։ Կարող է հիմա էլ մեղադրեն, թե ես հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան, կաշառք վերցնեն։ Ի՞նչ մեկնաբանեմ։ Յութուբի լինք կարամ տամ, ուրիշ բան չեմ կարա անեմ»։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ