Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը չավարտվի, մեր գերիների վերադարձն անհնար է․ Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 22,2025 19:20

Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու ամենաառաջին պայմանն այս իշխանությունների հեռացումն է․ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են ՀՀԿ-ում օգտագործում իրենց կապերը։

Սերժ Սարգսյանը մանրամասնեց՝ որքան էլ այդ հարցով ՀՀԿ-ում ունեն ցանկություն, կապեր եւ եվրոպական քաղաքական կուսակցությունների աջակցությունը, առանց իշխանությունների սատարման, գրեթե անհնար է այդ հարցի լուծումը։

Ամեն դեպքում, ըստ նրա, մինչեւ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը չավարտվի, մեր գերիների վերադարձն անհնար է։

Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց՝ իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին, որին դատապարտել են ազատազրկման։

«Նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում։ Ես նրան երախտապարտ եմ, որպես Մինսկի խմբի համանախագահ դրած ջանքերի համար, որպեսզի Արցախի հարցը լուծվի Մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակում։ Ցավոք սրտի, ոչ նա, ոչ ես չհասցրեցինք իրականացնել դա»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031