Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում` դադարեցնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում ընթացիկ շինարարական աշխատանքները, ձևավորել մասնագիտական նոր հանձնաժողով

Հոկտեմբեր 22,2025 20:45

Արձանագրություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման արդյունքների հիման վրա`

ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային բաց քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին:

Քննարկմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և շահագրգիռ քաղաքացիներ:

Քննարկումն ընթացել է բաց ու կառուցողական մթնոլորտում, որի արդյունքում ձևակերպվել են հետևյալ դիտարկումները և առաջարկությունները.

  1. Առաջարկվել է ձևավորել նոր մասնագիտական խումբ, որը կկատարի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների մանրամասն ուսումնասիրություն:
  2. Կարևորվել է շինարարական կազմակերպության ընտրության գործընթացի ճիշտ և հիմնավորված իրականացումը, բացառելով ոչ մասնագիտական մոտեցումներ:
  3. Ընդգծվել է, որ նման կարևոր հուշարձանի վերանորոգումը պետք է իրականացվի միայն ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)՝ ապահովելով մասնագիտական և հանրային լայն մասնակցություն:
  4. Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս նշել են, որ հուշարձանի հեղինակ ճարտարապետի միակ իրավահաջորդը տիկին Անահիտ Թարխանյանն է, մասնագիտությամբ նույնպես ճարտարապետ, և հուշարձանի վերանորոգման որևէ աշխատանք պետք է մեկնարկի միայն նրա տեղեկացվածությամբ ու համաձայնությամբ:
  5. Բոլոր մասնակիցները միաձայն արտահայտվել են, որ ներկայիս շինարարական միջամտությունը կարելի է գնահատել որպես բարբարոսություն հուշարձանի նկատմամբ, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ընթացիկ աշխատանքները:
  6. Նշվել է նաև, որ նախագծային ակնհայտ բացթողումներ կան, մասնավորապես՝ ջրահեռացման խնդրի կազմակերպման մասով. հնարավոր էր այն լուծել ավելի գրագետ և մասնագիտական եղանակով, առանց հուշարձանի կառուցվածքին վնասելու:
  7. Առաջարկվել է մասնագիտական նոր խորհրդով վերանայել ջրահեռացման համակարգի նախագծային

լուծումները և մշակել մշակութային արժեքին համարժեք վերանորոգման ծրագիր՝ նպատակ ունենալով պահպանել և պաշտպանել մեր պատմական հուշարձանը:

  1. Ընդգծվել է, որ անթույլատրելի է հուշարձանի վերանորոգման համար պարզապես տենդեր հայտարարել, քանի որ այն սովորական կառույց չէ, այլ՝մեր ժողովրդի պատմությանը նվիրված, խորհրդանշական և անձեռակերտ հուշարձան:

Քննարկման մասնակիցները միաձայն կոչ են անում լիազոր մարմնին՝

  • դադարեցնել ընթացիկ շինարարական աշխատանքները,
  • ձևավորել մասնագիտական նոր հանձնաժողով,
  • և վերանորոգման ծրագիրը իրականացնել բացառապես մասնագիտական, իրավահաջորդի և հանրային լայն համաձայնությամբ:

Հանրային քննարկման մասնակիցներ՝

  • Անահիտ Թարխանյան (Ճարտարապետ, Արթուր Թարխանյան կենտրոնի հիմնադիր-տնօրեն)
  • Գրիգոր Ազիզյան (Ճարտարագետ, շինարար-կոնստրուկտոր, «Հայնախագիծ» ԲԲԸ)
  • Գարեգին Դավթյան (Քանդակագործ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր)
  • Անդրեաս Ղուկասյան (Հայ կառուցողական կուսակցության ղեկավար)
  • Մովսես Հալաճեան (Ճարտարապետ)
  • Հմայակ Հովհաննեսյան (ՀԲՄ նախագահ)
  • Հայկ Դեմոյան (Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն,պ.գ.դ.)
  • Մ. Արզումանյան («Բելլիս» ՍՊԸ)
  • Գալուստ Աշչյան (Ճարտարապետ)
  • Եփրեմ Միհրանեան (Մանկավարժական հարցերով մասնագետ)
  • Ռուզաննա Մամյան («Հայնախագիծ» ճարտարապետ)
  • Պավել Ջանգիրով (Ճարտարապետ)
  • Հենրի Փալանդուզյան (Սիրիահայ ճարտարպետ)
  • Լևոն Հունանյան («Արմատական» ՀԿ)
  • Գուրգեն Իսրայելյան (ՖՄ-105.5 ՍՊԸ տնօրեն)
  • Ֆլորա Վարդանյան
  • Աշոտ Ալեքսանյան (Աշոտ.Ալեքս ճարտ.արվ.)
  • Վիկտոր Մնացականյան («Սկևռա» քաղ. պլան.ինստ.)
  • Հասմիկ Անտոնյան (Tribuna.am)
  • Սուսաննա Գրիգորյան (ԱԻՄ փոխնախագահ)
  • Արթուր Չախոյան (Հասարակական գործիչ)
  • Արամ Թորոսյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար)
  • Մուշեղ Հակոբյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար)
  • Քրիստինա Վարդանյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)
  • Սեդա Տեր-Մինասյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)
  • Արաքսի Դիլանյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)
  • Սամվել Հարոյան (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար)

Սուսաննա Մելիքյան (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)

  • Էլեն Մանուկյան (Կենտրոն վ/շ քաղշին.բաժնի առաջին կարգի մասնագետ)
  • Տիգրան Միրզոյան (Գոլոս Արմենիի)
  • Դավիթ Մարգարյան («Ապրելու երկիր» կուսակցություն)
  • Արաքսյա Գրիգորյան («Ապրելու երկիր» կուսակցություն)
  • Կարեն Ագալյան (ԱԻՄ)

 

Սույն արձանագրությունը կազմվել է՝  ի մի բերելով հոկտեմբերի 18-ի հանրային բաց քննարկման ընթացքում հնչած բոլոր կարծիքներն ու առաջարկությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031