Դիանա Սիրունյանը լի էր կյանքով: Սովորում էր թիվ 83 ավագ դպրոցում: Լավ էր սովորում, ուզում էր իրավաբան դառնալ: Հայրը՝ Սուրենը, պաշտում էր Դիանային ու ոչինչ չէր խնայում նրա համար: Աշխարհում Դիանայի ամենասիրելի անձնավորությունը հայրն էր: 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո, երբ ձերբակալել էին հորը, մի շարադրության մեջ գրել էր՝ ազատությունը մոտ է, հայրիկ, դիմացի՛ր: Բնավորությամբ հաստատակամ էր Դիանան ու անդրդվելի:
2012 թվականի օգոստոսի 18-ի երեկոյան, Շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում տեսնելով հորը անգիտակից վիճակում եւ իմանալով, որ հնարավոր չէ այլեւս նրան փրկել, ողբում էր՝ չդիմանալով անասելի վշտին: Հիվանդանոցի բժիշկները փորձ չարեցին ինչ-որ բան անել՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերել նրան…
Դիանան չդիմացավ սիրելի հոր կորստի ծանր հարվածին… Լսելով նրա մահվան գույժը՝ որոշեց, որ չի կարող առանց հոր նույնիսկ հաշված ժամեր ապրել… ու հավերժ գնաց հոր ետեւից՝ չհասցնելով նույնիսկ համադասարանցիների հետ վայելել վերջին զանգի բերկրանքը…
Այսօր կդառնայիր 30 տարեկան:
Կարդացեք նաև
Շնորհավոր երկնային ծնունդդ, մեր սիրելի Դիանա:
Սպարտակ Ներսիսյան, Դիանայի սիրելի պապիկ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2025


















































