Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Մենք նոր-նոր սկսում ենք, հլը ո՞ւր ես․ Ալեն Սիմոնյանը՝ Թադեւոս Ավետիսյանին

Հոկտեմբեր 23,2025 11:46

«Եկան իշխանության, ասում էին՝ ապագա կա, իհարկե, լավ է դա։ Այո, ապագան շատ լավ է, քանի որ դա մեր սերունդներն ու երազանքներն են, բայց ձեր դեպքում պիտի իրապես ասեիք՝ ապագա էլ կա, ապագա էլ»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Անդրադառնալով ապաշրջափակմանը՝ նա ասաց․ «Ասում եք՝ ապաշրջափակումը վա՞տ է, իհարկե, լավ է։ Իհարկե տնտեսական ինտեգրումն այլընտրանք չունի․ աշխարհաքաղաքական միտում է։ Բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չէ, լավ է, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չէ, կամ տնտեսական էքսպանսիա չէ։ Լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ-քաղաքական նպատակադրումը չէ՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Լավ է, եթե փոխադարձ է իրապես, ոչ թե TRIPP ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչընդոտ անցում, ընդամենը ցորենի՝ իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է»։

Ղազախական ցորենի՝ ադրբեջանական տարածքով Հայաստան գալու հարցում ըստ Թադևոս Ավետիսյանի՝ տնտեսական գնից բացի կա նաև աշխարհաքաղաքական գին․ «Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է, եթե աշխարհաքաղաքական գինը մեր կենսական շահերի հաշվին է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չէ»։

Ելույթի վերջում, երբ Թադևոս Ավետիսյանը, դիմելով ՔՊ-ականներին, ասաց՝ ի վերջո դուք հի՞ն եք, թե՝ նոր, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Մենք հին չենք, նոր ենք, մենք նոր-նոր սկսում ենք, հլը ո՞ւր ես, պարոն Ավետիսյան․ հլը նոր գալիս ենք։ Հլը մի 135 տարի կա․ ինչքա՞ն ա հիմա Դաշնակցությունը»։

Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031