Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը. Ռուբեն Մելիքյան

Հոկտեմբեր 23,2025 12:16

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Третьим будешь?
Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով, ակնհայտ ապօրինաբար, ակնհայտ անհիմն կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանը։

Հոկտեմբերի 20-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած դեպքերը ամբողջությամբ տեսագրված են, և ոչ միայն առկա չէ Ռուբենի ենթադրյալ «հանցանքը» հաստատող որևէ կադր, այլ հակառակը՝ առկա են այն հերքող ու բացառող բազում կադրեր։

Բայց, այնուհանդերձ, Ռուբենին կալանավորեցին։

Ինչո՞ւ: Շատ պարզունակ է։
1) Որպեսզի մեր՝ իրավապաշտպաններիս, փաստաբաններիս «աչքը վախեցնեն» ու ստիպեն կա՛մ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, կա՛մ գոնե նվազեցնել դրա ինտենսիվությունը։
2) Որպեսզի վախեցնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքը և ստիպեն հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից։
3) Որպեսզի վախեցնեն հավատարիմ Հայ Առաքելականների աչքը և ստիպեն «իքս օրը» ձեռնպահ մնալ Սբ.Էջմիածինը պաշտպանելուց։

Ի՞նչ պետք է անենք մենք։
1) ՉՎԱԽԵՆԱՆՔ:
2) Հաշտվենք այն պարզ իրողության հետ, որ մեր երկրում հաստատվել է Քադաֆիի, Սադամի ռեժիմից էլ ավելի վատ ռեժիմ։
3) Մեր սրտերում ամրապնդենք այն համոզմունքը, որ ցանկացած բարոյական մարդու բարոյական պարտքն է պայքարել ռեժիմի դեմ՝ անկախ հալածանքների մեծ ռիսկից։
4) Ռեժիմի կողմից հալածանքի ենթարկվելը համարենք պատվաբեր։

Հ.Գ. Երկու օրվա ընթացքում մեր երկրում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց-եռապատկվեց։ Բայց «ժողովրդավարության քրմերը», իհարկե, չեն արձագանքելու, չեն դատապարտելու, չեն սաստելու։

Պետք չի ակնկալել։ Իսկ փաստագրել ու ներկայացնել պետք է։ Որ հետո չասեն՝ «Էս ինչե՞ր են կատարվել Հայաստանում, վո՜ւյ մե՜, բա խի՞ շուտ չէիք ասում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031