«Երբ լսում էի Գեղամ Մանուկյանի ելույթը, քիչ էր մնում արտասվեի․ բայց զսպեցի ինձ։ Մեզ մեղադրում է հակադաշնակցական, բոլշեւիկյան պայքարի ժառանգորդը լինելու մեջ։ Լո՞ւրջ եք ասում»,-անդրադառնալով Գեղամ Մանուկյանի ելույթին՝ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այնուհետեւ, դիմելով ՀՅԴ-ականներին, հորդորեց․ «Ժողովուրդ ջան, ամոթ չի փոխվելը, մեր կուսակցությունը, մենք փոխվել ենք։ Մի մնացեք 1960-1970-ականների որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ։ Եկեք մեր անկախ հանրապետությունն իրար հետ փայփայենք»։
Ռուբեն Ռուբինյանը հետո էլ դաշնակցականներին մեղադրեց ազգայինը պետականին հակադրելու մեջ, եկեղեցին պառակտելու թիվ մեկ մեղավորը համարեց, մեղադրեց ստոկհոլմյան սինդրոմի տակ մնալու հարցում և այլն։
Կարդացեք նաև
Նաև, դիմելով ՀՅԴ-ական գործընկերներին, ասաց՝ ամոթ չէ ասելը՝ մեղավոր են, որ Վարդան Ղուկասյանին դարձրել են քաղաքապետ։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ