Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

«Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը», իսկ «հայկական կոնյակ չի կարող լինել, ճիշտ այնպես, ինչպես չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 23,2025 12:32

«Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը»,- այսօր, կառավարության նիստում հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, ես միջազգային հարթակում իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ, նույնն ուզում եմ անել նաեւ այստեղ, սա շատ կարեւոր որոշում է»,- ասաց նա։

Նա պատկերավոր ներկայացրեց իրավիճակն՝ ասելով՝ եթե Հայաստանի որեւէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է թեման. «Բայց որ որեւէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, ոչ մեկ ամեն օր վեր չի կենում ու ասում` այսօր էլ կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ, այսօր էլ, բայց մենք ամեն օր ունենում ենք այդ ինֆորմացիան։ Մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, որ դինամիկան տեսնենք, թե ուր ենք գնում»։

Նրա մատուցմամբ՝ ովքեր ասում են՝ Հայաստանը կործանվում է, ուղղակի չգիտեն Հայաստանը կամ էլ դա իրենց գոյության եւ գործունեության գրավականն է, քանի որ եթե Հայաստանը չի կործանվում, իրենք անելիք չեն ունենում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Հայաստանում աշխատատեղերի մասին՝ հայտարարելով, որ 2018-ից ի վեր աշխատատեղերի աննախադեպ աճ է եղել՝ 222 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում խոսեց նաեւ Հայաստանից արտահանումների մասին։ Նիկոլ Փաշինյանն անակնկալի է եկել՝ տանձը Հայաստան ամենաշատ ներկրվող մրգերից է, բայց Հայաստանից տանձի արտահանումը կազմում է 245 տոկոս։ Այս համատեքստում նա խոսեց նաեւ հայկական կոնյակից՝ կրկին հայտարարելով, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել։ Խոսքին գեղարվեստական տեսք տվեց՝ «չի կարող լինել հայկական կոնյակ ճիշտ այնպես, ինչպես չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031