«Աբեղյանի անվան ԳԱԱ ինստիտուտի տնօրեն երջանկահիշատակ Վարդան Դեւրիկյանը ֆենոմենալ հայրենասեր անձնավորություն էր, նա մասնակցել է Թալիշի ազատագրմանը, Մարտակերտի կռիվներին … Ես եւ Դեւրիիկյանը միշտ միասին էինք գնում Արցախ: Երբ խոսում էինք, ասում էի՝ էլ ո՞վ կա գրականագետներից, որ հայրենասեր է, Վարդան Դեւրիկյանն ասում էր՝ Սարյանի թոռնուհու ամուսինը, ասում էի՝ ինչո՞ւ ես էդ կողմից գալիս պարոն Դեւրիկյան, ասում էր՝ դա էլ թող ես իմանամ, ու մինչեւ վերջ այդ գաղնիքը չբացահայտեց»,-Երեւանի քաղաքապետարանի նիստի ժամանակ դրվագներ ներկայացրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Դեւրիկյանի պատմությունն ունիկալ էր, երբ վիրավորվում է՝ պահանջ են դնում, որ իսկույն ուղարկեն Երեւան, սակայն 5 օր անց ձեռքերը վիրակապած հայտնվում է Մատաղիսի եւ Թալիշի հատվածում: Եվ ի՞նչն է հետաքրքիր, որ անձամբ ինքն է ինձ տարել Մեխակ Մեխակյանի զոհվելու վայրը, որտեղ ընկերներով գերեզման էին կառուցել: Տարել էր ու պատմում էր, թե Մեխակ Մեխակյանն ինչ հայրենասեր մարդ էր… Այդ մարդը Արցախը դիտարկում էր որպես լինելիության հույս, որպես արժանապատվություն… Նման ձեւով Դեւրիկյանը պատմել է նաեւ Իսահակյանի մասին: Ուզում եմ ասել, որ Երեւանը պետք է ունենա արժանի պատվավոր քաղաքացիներ, ինչը չէի ասի ձեր ներկայացրած մարդկանցից մեկի մասին»,-հավելեց ավագանու ընդդիմադիր անդամը:
Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով Գյումրիի դեպքերին եւ անձամբ իր հետ պատահածին, ասաց, որ իշխանությունները գործ սարքելու չեմպիոն են: «Տունը վարկով առել եմ, համ տունն են դիտարկում ապօրինի, համ վարկը, հիմա ես այդքանից հետո ձեզ ո՞նց հավատամ… Կամ էդ մանկապարտեզներից, որ խոսում եք, հետեւողական եմ լինելու, տեսնեմ՝ քանի՞սն եք հետ բերել: Կառավարման ճգնաժամ է, Աջափնյակում մի գծի վրա գտնվող 3 մանկապարտեզ փակել եք… Այսօր նողկալի իրավիճակի ստարտը դուք եք տվել»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանի նիստի ժամանակ բախում սկսվեց.
Քաղաքապետարանի նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ