«Նուբարաշենի» աղբավայրը խնդիր է, որը Երեւանն ունի 75 տարի»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խոսելով այն մասին, թե ներկայիս քաղաքային իշխանությունն ի՞նչ է անում հարցի լուծման համար՝ Տիգրան Ավինյանն ասաց՝ երկփուլ մրցույթ են հայտարարել՝ աղբի վերամշակման գործարանի կառուցելու՝ կառավարելու փորձառություն ունեցող ընկերությունների հայտնաբերում, առաջարկների մշակում եւ ամբողջացում, ապա երկրորդ փուլի ավարտական միցույթի իրականացում։ Զուգահեռաբար, ՏԿԵ նախարարության հետ փորձում են միջազգային գործընկերներ գտնել։ Ավինյանն ասաց՝ որ տարբերակն առավել արագ եւ համապարփակ ստացվի, այդ տարբերակով էլ առաջ կգնան։ Երրորդ խնդրով էլ՝ «Նուբարաշենի» աղբավայրի որոշակի վերամշակման նոր ծրագրի ներկայացումն է։
Տրգրան Ավինյանը խոսեց աղբավայրի վերջին վթարի պատճառների եւ հարուցված քրեական գործի մասին՝ մանրամասնելով, որ քաղաքապետարանը մասնավոր ընկերությունից վերցրել էր աղբավայրի կառավարումը։ Իսկ քրեական գործով էլ պարզվել է, որ ինչ-որ մարդիկ ասել են՝ «տեսեք՝ թե հիմա ինչ է լինելու»։ Նա ենթադրում է, որ եղել են գործընթացներ, որտեղ ֆինանսներ են գեներացվել․ «Այդ ամբողջը մաքրել ենք, մաքուր դաշտ ենք բերել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ