Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը կիրառվել է որպես պատժիչ ներգործություն. «Մեր ձևով» շարժում

Հոկտեմբեր 23,2025 13:34

Լուսադեմին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով ապօրինաբար կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Ռուբեն Մխիթարյանն ապօրինաբար կալանավորվեց այն դեպքում, երբ մի շարք ԶԼՄ-ների կողմից մանրամասն տեսանկարահանվել և արձանագրվել են Ռուբենի գործողությունները, որոնք բացառապես հանդարտեցնող և կանխարգելող բնույթի էին, բացարձակապես չէին պարունակում հանցավոր տարրեր եւ բխում էին փաստաբանի մասնագիտական գործունեության տրամաբանությունից։

Ակնհայտ է, որ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը կիրառվել է ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ ներգործություն՝ պայմանավորված վերջինիս ակտիվ ընդդիմադիր կեցվածքով: Գործող իշխանությունը իր կողմից ուղղորդվող իրավապահ համակարգի միջոցով կրկին անցել է իրեն բնորոշ բռնաճնշումների։

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը եկել է վերականգնելու իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում և ջանք չի խնայելու Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումն ապահովելու համար:

Ասել ենք և կրկնում ենք` Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով և շատ շուտով այդպես էլ լինելու է:

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը սատար է կանգնած իր գաղափարակից ընկերոջը: Միշտ լինելու ենք Ռուբենի և իր ընտանիքի կողքին:

Ռուբ ջա՜ն, գիտենք, որ պինդ ես, գիտենք, որ քո կամքը չի կոտրվել և չի´ կոտրվելու, սիրում ենք քեզ:

Դու ՄԱՐԴՈւ օրինակելի տեսակ ես:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Ռուբեն Մխիթարյանին:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

«Մեր ձևով» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031