Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Համատարած մարդաորս: Պատճառաբանել են, թե «օգնետուշիտել» չունեն, ձերբակալման միջնորդությամբ տանում են դատարան. Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 23,2025 13:49

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը»

Քիչ առաջ վերադարձա Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայրից։ Արդեն
երկրորդ օրն է գործընկերներիս հետ Էրեբունի, Նաիրիի ՁՊՎ-ներում հանդիպում ենք Գյումրիից տասնյակ ձերբակալվածների։

Պարզ մարդիկ, աշխատող, ընտանիք պահող։ Մեծ մասը՝ բգռնատարների վարորդ, քաղաքային կոմունալ տնտեսության աշխատակից։

Այն ինչին ականատես ենք եղել, եթե ողբերգական չլիներ, լավ հոմորային պատմության կարող էր նմանվել։

Գրեթե բոլոր վարորդներին հանդիպելիս, նույն պատմությունն էր՝ մինչ Գյումրու քաղաքապետարանի մոտ բողոքի գործողությունները, պարեկները կանգնեցրել են քաղաքապետարանի բեռնատարները, ջրցանները, պատճառաբանել, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարկ։ Բայց արդեն երեկոյան բոլորին տարել ոստիկանատներ, տեղափոխել քննչական, ապա՝ 72 ժամ ձերբակալել, իսկ երեկ եւ այսօր համատարած մեղադրանք առաջադրած, ձերբակալման միջնորդությամբ տանում են դատարան։

Համատարած մարդաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։
Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։

Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։
Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ։

«Ա». Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031