Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն. «Ականատես»

Հոկտեմբեր 23,2025 14:30

Ֆինանսական թափանցիկության պահանջ

Ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայմաններից է քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը։

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։

Այս փոփոխության առաջին կիրառությունը պետք է լիներ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում։ Ամփոփ առաջին տեղեկանքը պետք է հրապարակված լիներ հոկտեմբերի 20-ին, իսկ երկրորդը՝ այսօր, մինչդեռ համապատասխան տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն։ Մեր բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանեց, որ բանկերը տվյալներ իրենց չեն ներկայացրել։

Ակնկալում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կշտկի իրավիճակը և կկատարի օրենքով սահմանված իր պարտավորությունը՝ ապահովելով նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը և հնարավորություն տալով ընտրողներին և քաղհասարակությանը ծանոթանալու մասնակից ուժերի ֆինանսական հոսքերին։

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031