Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավված «Ճուռակ» տեսակի թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ. իրավախախտի նկատմամբ տուգանք կնշանակվի

Հոկտեմբեր 23,2025 15:06

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները որսաշրջանի ընթացքում խստացված ստուգայցերի ժամանակ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ըմպելասրահի տարածքում նույն քաղաքի բնակիչ Վ.Ս.-ի մոտ հայտնաբերել են «Ճուռակ» տեսակի թռչուն։

Պարզվել է, որ Վ.Ս.-ն թռչնին ապօրինի վերցրել է բնությունից և պահում էր առանց լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ տեսուչները «Ճուռակ» տեսակի թռչնին առգրավվել և բաց են թողել Ջերմուկ քաղաքի հարակից անտառներում՝ ապահովելով թռչնի վերադարձը բնական միջավայր։

Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում` առանց համապատասխան թույլտվության անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանուն պահելու կամ դրա հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելու համար, իրավախախտի նկատմամբ կնշանակվի վարչական տուգանք՝ 150.000-200.000դր. չափով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031