«Սրանք Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական ելույթներն էին՝ սափրվելուց առաջ և հետո»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր ժամանակների ելույթների ձայնագրությունները ԱԺ ամբիոնից հնչեցնելով։
Ըստ նրա՝ Փաշինյանն ու ՔՊ-ականներն իրենց հակասական հայտարարություններով մոլորության մեջ են հանրությանը գցել, քվե ստացել և հիմա ուրիշ բան են անում․ «Հիմա մեր քաղաքացին ճկռում է վարկերի տակ, ավտոներկրողը, գյուղացին անտեսված են, բեռնափոխադրողը չգիտի՝ ինչ անի»։
Այնուհետև ահազանգեց՝ նախընտրական շրջաններում տեսե՞լ եք ինչ է կատարվում ընդդիմադիր թեկնածուների հետ․ «Նրանց ընտրությունների առաջին փուլում սպառնում են, որ հանկարծ ցուցակներով չառաջադրվեք, հարկայինը կգա ձեր հետևից, քրեական գործեր կհարուցվեն։ Երկրորդ փուլում, եթե ընդդիմադիր ավագանու թեկնածուն ընտրվում է համայնքի ղեկավար, տարբեր էմիսարներ գնում են մարդկանց հետ բանակցելու»։
Գառնիկ Դանիելյանը, դիմելով իշխանական պատգամավորներին, ասաց․ «Ծանր եք տանում, ամեն ինչ անում եք, որ հանկարծ ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի»։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը ՔՊ-ականներին հրավիրեց տարբեր փաստերով ներկայացնել տարբեր համայնքների կոռուպցիոն սխեմաները և այն խնդիրները, որ մեր հայրենակիցները բարձրացնում են․ «Մենք հանրությունից կտրված չենք․ ինչ ասում ենք, հանդիպումների արդյունքում է, որ այդ կարծիքը ձևավորվում է։ Մենք մեր աչքով գնում, տեսնում ենք։ Այս ամբիոնից երբեք անմեղության կանխավարկած չենք խախտում, ի տարբերություն ձեզ, մարդկանց գետնին չենք տապալում։ Իսկ դուք որոշումները դակում եք, ասում եք՝ էս մարդը հանցագործ է»։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ