Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով ենք՝ դրանք չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև անջրպետի և վստահության անկման». Զախարովան՝ Շիրակում ձերբակալությունների մասին

Հոկտեմբեր 23,2025 15:48

«Հուսով ենք, որ այդ գործընթացները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև անջրպետի և վստահության անկման»,- անդրադառնալով Շիրակում ձերբակալություններին՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իրավիճակի հանգուցալուծումը հիմա հրատապ է, քանի որ Հայաստանը մոտենում է նոր ընտրական ցիկլին», – նշել է նա։

«Սա Հայաստանի ներքին գործն է։ Մոսկվան հետևում է զարգացումներին՝ հաշվի առնելով, որ Շիրակում են տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների ձերբակալության մասին լուրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031