Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տեղի ունեցածը մեկուսացված դեպք չէ․ այն պետական ահաբեկչության լայն շղթայի շարունակությունն է. ԱԺԲ

Հոկտեմբեր 23,2025 16:00

Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ապօրինի և ցուցադրական ձերբակալությունները, որոնք ուղղված են ոչ իշխանական համայնքապետերի և ընդդիմադիր գործիչների դեմ։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հստակ ծրագրավորված քաղաքական գործողություն է՝ միտված ոչ թե արդար դատաքննության, այլ հանրային սադրանքի, ընդդիմադիր համայնքի պատժման և Գյումրիի բնակչության կամքը կոտրելու նպատակին։ Այս ամենը իրականացվում է վախի մթնոլորտ ստեղծելու և հանրությանը ահաբեկելու նպատակով՝ սպասվող համապետական ընտրություններից առաջ։

Գյումրիում տեղի ունեցածը մեկուսացված դեպք չէ․ այն պետական ահաբեկչության լայն շղթայի շարունակությունն է, որի հետևանքով տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Մերձավանում և այլուր, ընդդիմադիր համայնքապետեր կամ բանտարկվել են կամ սպանվել կասկածելի հանգամանքներում։

Այս գործողությունները վկայում են այն մտադրության մասին, որ գործող կոլաբորացիոն ռեժիմը նպատակ ունի բռնապետական մեթոդներով ճնշել ժողովրդի ազատ կամարտահայտությունը և 2026 թվականի ընտրություններին ձևավորել Ադրբեջանից կախյալ կեղծ պետություն․ մի վարչակարգ, որը դրսում կծառայի ցեղասպան թշնամու կամքին, իսկ ներսում կդառնա ծայրահեղ բռնապետություն։

Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում հայ ժողովրդին, միջազգային հանրությանը և բոլոր ժողովրդավարական ուժերին՝ խստորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական քաղաքականությունը և միավորվել՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031