Emenihaber. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ուրումիե քաղաքում ունեցած ելույթում քննադատել է երկրում գործող տնտեսական համակարգը:
Իրանական «Entekhab» լրատվական կայքի համաձայն՝ Փեզեշքիանը տարակուսանք է հայտնել, որ չնայած իրենց երկիրը գազ ու նավթ ունի, սակայն դրանք չունեցող երկրներն իրենցից ավելի լավ վիճակում են:
«Թուրքիան նավթ ու գազ չունի, Ճապոնիան ու Կորեան էլ չունեն: Նրանք գնում են նավթը, սակայն իրենց վիճակը մեզնից լավ է, ապրելու պայմանները ևս շատ լավ են:
Մենք նավթ ու գազ ունենք, բայց սոված ենք: Մենք խնդիրներ ունենք: Շատ լավ, իսկ որտե՞ղ»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Կարդացեք նաև
Վերջինս նաև պատասխանել է իր կողմից հնչեցված հռետորական հարցին՝ նշելով, որ խնդիրն իրենց մեջ է:
«Ինչպե՞ս է լինում, որ թե՛ նավթ ունենք, և թե՛ գազ ենք վաճառում ու ժողովուրդը նեղության մեջ է: Մեղավորությունը մերն է»: