ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ ուզում է ներկայացնել արտաքին քաղաքականության ոլորտում ՔՊ-ի «ձեռքբերումները»։
«Մի քիչ քննարկենք ձեր փաստաթղթերը: Այս տարվա օգոստոսի 8-ին դուք կնքեցիք ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրագումարն էր։ Ինձ հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահն իր բոլոր ռազմավարական գործընկեր երկրների ղեկավարների՞ն է «այն մյուս տղան» արտահայտությամբ դիմում։ Դուք անընդհատ խոսում էիք, թե այլ երկրների ղեկավարները ոնց են Հայաստանին վերաբերում, էդ նույն տրամաբանության մե՞ջ է մտնում՝ մոտենալ, ներկայանալ՝ ես ՀՀ վարչապետն եմ, պարոն նախագահ։ Մի հատ նայեք, հիշեք, թե ոնց են Հայաստանին վերաբերվել այս ընթացքում»,- ասաց Մամիջանյանը։
Նա ասաց, որ այս իշխանությունն իր կառավարման ընթացքում երկու կարեւոր փաստաթուղթ է ստորագրել՝ նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերը․ «Նոյեմբերի 9-ից մի քանի ամիս հետո տարընթերցումներ սկսեցին, օգոստոսի 8-ին ստորագրելուց 3 րոպե հետո 2 երկրի ղեկավար միջանցք բառն օգտագործեց։ Այստեղ կա 2 տարբերակ՝ կա՛մ դուք միջազգային պայմանագրեր կազմել եւ կարդալ չգիտեք, ունակ չեք ուղղակի, կամ էլ խաբում եք ՀՀ քաղաքացիներին։ Իրականում պայմանավորվել եք էն, ինչ իրենք ասում են, բայց փորձում եք խաբել, որ ձայն կորզեք»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
«2020 թվականի պատերազմից հետո ԵՄ, ԱՄՆ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, հետո նաեւ Գերմանիայի կանցլերն է խոսել դրա մասին։ Եվ դուք միակն էիք, որ այդ մասին չէիք խոսում։ Դուք միակն էիք, որ ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում։ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, էն որ մուրճը առել ընկել էիք Հայաստանի մարզերը, ընդեղ հատ առ հատ ասեիք՝ մենք պատրաստվում ենք ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, քանի՞ ձայն էիք ստանալու։ Բայց չէ՜, դուք խաբելու էիք ու ասելու էիք, որ Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու էիք, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու էիք երեք հիմնական սկզբունքների եւ «անջատում՝ հանուն փրկության» հաշվին։ Եվ հենց դա՛ է այն պատճառը, որ իմպիչմենտը հաջողության հասնելու է»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ