Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալողները հաշվի չեն առել ,որ Ռուբենի մեջքին է «Մեր ձևով» շարժման մեր Մեծ Թիմը. Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 23,2025 16:49

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը, որը մասնագիտությամբ փաստաբան է, և իր պարտքն էր համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին որպես իրավապաշտպան:

Նկարում կտեսնեք, թե ինչպես է Ռուբենը, ձեռքերը վեր բարձրացրած, փորձում հանդարտեցնել իրավիճակը:

Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել, որ Ռուբենը «Մեր ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը:

Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։

Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031