«Դուք ատում եք հայ ժողովուրդը, հայոց պետականությունը։ Պետականության մասին եք խոսում, բերում եք այստեղ ու ամեն անգամ ցիտում եք չգիտեմ որ երկրների գործակալ Կալուգինի գիրքը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ առաջարկ ունի ՔՊ-ին․ «Այս պահից հետ գնանք, մինչեւ Հայաստանի կուզեք Առաջին Հանրապետություն, հրապարակեք բոլոր գործակալների անունները՝ թե այստղ նստած, թե այստեղից բացակայող, թե մահացած, թե անցյալ, թե ներկա։ Հրապարկեք, որպեսզի իմանանք Թուրքիայի, Ադրբեջանի, տո Ռուսաստանի, տո ԱՄՆ գործակալներն ովքեր են։ Հրապարակեք, եթե էդքան վստահ եք, բայց դուք վստահ չեք, որովհետեւ տարբեր օդից կախված լուրերի համաձյան՝ բազմաթիվ անձինք այսօր անցնում են հենց այդ գործակալական ցանցերով եւ կազմում են իշխանության մաս կամ իշխանության տարբեր օղակներում զբաղեցնում են առանցքային պաշտոններ։ Եվ Միութենական պետության իսկական ջատագովներն իրականում դուք եք։ Ձեզ համար անկախությունը բազմաթիվ թելերից կախվածություն է։ Ձեզ համար ինքնորոշումը ինչքան հնարավոր է ինքնորոշման իրավունքի զիջումն է»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում արձագանքեց Արծվիկ Մինասյանին․ «Ասում է՝ ՔՊ-ն է Միութենական պետության ջատագով։ Պարոն Մինասյան, ձեր ղեկավարը՝ ձեր շեֆ Ռոբերտ Քոչարյանն է, որ չի բացառել Միութենական պետության անդամ դառնալ։ Բա պարոն Մինասյան, ձեր շեֆին հարցրե՞լ եք՝ բա էդ ի՞նչ եք ասում։ Թե՞ վախենում եք»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կոնջորյանը նշեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ խուսափի խոսել խաղաղությունից։ «Եվ անընդհատ փորձում ենք մարդկանց պահել դեպրեսիայի մեջ, որ մարդիկ չմխիթարվեն, դուրս չգան էդ վիճակից։ Անընդհատ փորձում են վիշտը մատուցելով՝ մարդկանց պահել պատերազմի եւ հետպատերզմյան շոկի մեջ։ Մարդիկ ուզում են ապրել, ուզում են խաղաղություն, իրենք ասում են՝ չէ, ո՞նց թե, ո՜վ, հայ ժողովուրդ, քո առաքելությունը բազմաչարչար նահատակ լինելն է»,- նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ