Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր ասում՝ Արցախում ապագա կա, բայց այնպես արեց, որ Արցախում այլեւս հայ չկա. Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 23,2025 17:10

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Աբսուրդ. ստի ու անամոթության հոմանիշ նիկոլականներն ԱԺ ամբիոնից ՀՀԿ-ին են ստի մեջ մեղադրում։

Երբեք սովորություն չեմ ունեցել արձագանքելու ԱԺ նախագահության որեւէ անդամի։ Իմ թիրախը նրանց շեֆի՝ Նիկոլի ստերը բացահայտելն է։ Բայց սուտն էլ պետք է չափ ու սահման ունենա։

ԱԺ նախագահի աթոռին նստած անձը ՀՀԿ-ին մեղադրում է ստի մեջ։

Ո՞վ էր ասում Ակնան իմ հայրենիքն է, իսկ հիմա Ակնան ու ամբողջ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։
Սույն անձը։

Ո՞վ էր ասում տեսախցիկները պետք է հանվեն, «սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա», բայց ավելացրեց տեսախցիկները։

Ո՞վ էր դեմ պարտադիր կուտակային համակարգին, բայց դարձավ վարչապետ ու կիրառեց այդ համակարգը։

Ո՞վ էր ասում՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց աջ ու ձախ տուգանում է ՀՀ քաղաքացիներին։

Ո՞վ էր ասում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Ալիեւից լավ է պաշտպանում ու ասում, որ Արցախը ՝ Ադրբեջան է։

Ո՞վ էր ասում՝ մեր նպատակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է, բայց այսօր Արցախից հրաժարվել է։

Ո՞վ էր ասում ՝ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ, բայց այսօր ծնկել է ադրբեջանական օրակարգի առջեւ։

Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք, բայց բերեց կապիտուլյացիա։

Ո՞վ էր ասում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց մատը մատին անգամ չտվեց Արցախում էթնիկ զտման ժամանակ։

Ո՞վ էր ասում ՝ Արցախում ապագա կա, բայց այնպես արեց, որ Արցախում այլեւս հայ չկա։

Ո՞վ էր ասում՝ մեր գերիները մի 2-3 ամիս համբերեք կվերադառնան, բայց տասնյակ հայ գերիներ ավելացան Բաքվի բանտերում։

Ո՞վ էր ասում՝ Արցախի անջատում հանուն փրկության, բայց հանձնեց Պրագայում Արցախը։
Նիկոլն ու ՔՊ-ն են ասել։

Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում:

Լավ իմացեք, 1000 տարի էլ անցնի, Նիկոլն ու ՔՊ-մ մնալու եք ստի, կեղծիքի, պարտության ու ուրացման սիմվոլ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031