Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար դոլար, 14 մլն 250 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 2 հազար շվեյցարական ֆրանկ։ Հետաքրքիր է թե ինչ եղանակով է վաստակել այս գումարները Առաքելյանը։ Դրանց ծագումնաբանությունը նա չի հայտարարագրել:
2024 թվականին Առաքելյանը միանվագ ծախսել է 15,5 հազար դոլար: Ինչ է առել՝ դարձյալ թաքցնում է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































