«Դաշնակցությունն Արցախում ունեցել է ղեկավար, այո, ամբողջ ուժերով կռվել է Արցախում։ Դաշնակցությունը երբեք չի ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Դժվա՞ր էր ասել, բայց 30 տարվա քաղաքական հասունություն է ունեցել։ Այո, ամբողջ ուժով գետնի վրա կռվել է, բայց այն հայտարարությունները, որոնք դուք արել եք, չի արել»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների՝ ՀՅԴ մասին արած հայտարարություններին։
Նա նշեց, որ ՔՊ-ն օրը 600 անգամ ինքնիշխանությունից է խոսում, բայց ի՞նչ է անում գետնի վրա։ «Այո, կարող է մենք 600 անգամ ինքնիշխանություն ու խաղաղություն չասենք, բայց գետնի վրա քայլեր իրականացնենք, որ դա ապահովվի, ինչպես եղել է 30 տարի առաջ։ Էդ է մեր ու ձեր տարբերությունը։ Եվ մեզ ուղղված մեղադրանքը միայն այն է, որ պարզվում է՝ 1988 թվին՝ Սումգայիթի ջարդերից հետո Դաշնակցությունը չի գոռացել անկախ Հայաստան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
«Ես չափազանց շնորհակալ եմ Դաշնակցության վերաբերյալ ձեր ցանկացած ելույթից, դուք առիթ եք տալիս մեզ՝ մեր հասարակությանը ներկայացնելու ու բացատրելու մեր մոտեցումներն ու պատմությունը»,- հավելեց պատգամավորը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































