Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ամերիկացի Մաքսվել Բլեքի նկատմամբ ու երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականի հաշվարկին: Ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































