Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Աննա Սարգսյանն ու Լեւոն Արոնյանը պայքարում են մեդալի համար

Հոկտեմբեր 24,2025 12:12

ԱՄՆ շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում այսօր հայտնի կդառնան տղամարդկանց եւ կանանց չեմպիոնների ու մրցանակակիրների անունները:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի նախկին անդամ Աննա Սարգսյանը, որը բնակության վայրը փոխելուց հետո առաջին անգամ է մասնակցում Միացյալ Նահանգների առաջնությանը, 10 տուրից հետո 6,5 միավորով բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար Կարիսսա Յիպին եւ այսօր խաղալու է նույնպես մրցանակային տեղի հավակնող Ալիս Լիի հետ:

Տղամարդկանց մրցաշարում Լեւոն Արոնյանը 6,0 միավորով «մաքուր» երրորդ տեղում է: Ճիշտ է, 7,5 միավոր վաստակած միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանային նա այլեւս չի կարող շրջանցել, սակայն նրանց այսօրվա դիմակայությունը շատ բան կարող է պարզել մեդալների հարցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031