Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ ստեղծել այն իրավիճակը, որն ուզում է, լավագույն դեպքում կհասնի եկեղեցու պառակտմանը»․ Հովիկ Աղազարյան

Հոկտեմբեր 24,2025 12:27

«Ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ այդ չորրորդ հանրապետությունը ստեղծելու ընթացքում պոկեն Սփյուռքը՝ որպես հայոց իրականության կարեւոր մաս, հզոր ուժ։ Նույն կոնտեքստն է նաեւ եկեղեցու հետ կապված՝ էլի պոկել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այն իրավիճակը ստեղծել, որն ինքն ուզում է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, որ այս թերությունները, որոնք այսօր մատնանշում է Նիկոլ Փաշինյանը, վաղուց կան։ «Վարչապետն այդ մասին գիտեր նաեւ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ինչո՞ւ այն ժամանակ չէր արվում։ Այն ժամանակ չէր արվում, որովհետեւ դրա նպատակահարմարությունը չկար, էսօր անհրաժեշտութունը կա՝ այդ խնդիրը լուծել։ Եվ լավագույն դեպքում վարչապետն իր համար կհասնի եկեղեցու պառակտմանը։ Այսինքն՝ նորից կտարանջատի Սփյուռքը եւ կամփոփովի մեր «իրական Հայաստանի» մեջ, որտեղ իրենք ուզում են սեւեռուն գաղափարը, որը կոչվում է չորրորդ հանրապետություն»,- ասաց Աղազայանը։

Նա նշեց,որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի կաթողիկոսի հեռացման կոչով հանդես գալ։ Ըստ Աղազարյանի՝ այս ամենն արվում է չորրորդ հանրապետության սեւեռուն գաղափարն իրականացնելու համար։ Իսկ չորրորդ հանրապետությունը, նրանց ծրագրի համաձայն, պետք է ունենա Հայաստանի եկեղեցի, որը 100 տոկոսով պետք է ենթարկվի իշխանությանը։

«Եթե 2026 թվականին ՔՊ-ն հաջողություն արձանագրի, ապա ինքը կարող է Սահմանադրությունը փոխել, նույնիսկ մեր հարեւան թշնամական պետությունների կողմից մեզ ներկայացված պահանջները կատարել, ինքը կարա զինանշանը փոխի, օրհներգը փոխի։ Եվ երեք-չորս տարի հետո պատմաբանները կասեն, որ սա չորրորդ հանրապետության սկիզբն է։ Ինքն ուզում է վերացնել երրորդ հանրապետությունը եւ ստեղծել չորրորդը։ Խնդիրներն այստեղ են, եւ այդ ճանապարհին, թե մենք ինչ մարտահրավերների առաջ կկանգնենք․․․»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031