«Նիկոլ Փաշինյանն առավոտը վեր է կենում, մի քիչ էլ իմ կարծիքով՝ անտաղանդ ձեւով սրտիկ է ցույց տալիս ամբողջ ժողովրդին ու ասում՝ սիրում եմ ձեզ, կեսօրին հրաման է տալիս նորից ասֆալտին փռել ընդդիմախոսներին, երեկոյան էլ ոգեւորվում է այն լուրից, որ կալանքը տվել են։ Մենք այս խրոնիկայի մեջ ենք ապրում՝ այլախոհ մարդ լինի, հոդվածը կգտնվի»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը վառ օրինակ է․ «Երբ մարդը ՔՊ-ում էր, ոչ քրեական գործեր էր շալակել, մի սուրբ մարդ։ Հենց չկատարեց Նիկոլ Փաշինյանի հրամանը, ամենավերջին բառերով սկսեց խոսել այս մարդու մասին։ Քրեական գործերը շալակել, նստել է»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանն ասաց, որ համատարած գաղտնալսում են․ «Սիրելի ժողովուրդ, մեր անձնական կյանքի գաղտնիությունն ամբողջությամբ խախտված է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































