«Ես ուզում եմ կոչ անել դադարեցնել հետեւյալ թեզերի տարածումը, թե ինչ-որ մեկը վերցրեց ու Արցախը հանձնեց։ Մի փոքր երկար մտածեք՝ ինչ եք ասում, այսինքն՝ Արցախը տորթի կտոր էր, եւ ինչ-որ մեկը վերցրեց եւ տվե՞ց։ Ո՞նց վերցրեց տվեց։ Բա եթե այդպես տալով էր կամ չտալով էր, բա ինչո՞ւ թողեցիք, որ տան, մի հսկա քաղաքական դաշտ՝ իր փորձով»,- ԱԺ նիստում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ իր այս ելույթով ուզում է օգնել, որ «սուտը, կեղծիքը, թույնը, խաբեությունը վերանա այս երկրից»։ «Մենք մեզ խաբելով ապրել ենք, հազարավոր տղաների, հերոսների կյանք է արժանացել այդ խաբելը։ Էն որ ասում են՝ Արցախը վեցրեցին եւ տվեցին, որեւէ մեկը չէր կարող Արցախը վերցնել եւ տալ, եթե այն մերը լիներ։ Մերն էր՝ Մեծ Հայքի մի մասն էր, բայց էդ մենք գիտենք, ու մեզ է դա հետաքրքիր, եւ որեւէ մեկին՝ այդ թվում՝ ՌԴ-ին, Իրանին, Մադագասկարին դա որեւէ կերպ հետաքրքիր չի եղել։ Եվ այդ մասին շատ լավ իմացել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը ե՛ւ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանը հավելեց․ «Եթե Սերժ Սարգսյանը 10 տոկոս իմանար, որ վերահաս պատերազմում մենք հաջողություն ենք ունենալու, ինքը 2018 թվականին չէր ճողոպրի իշխանությունից»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































