Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը
Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են, Պատարագի ժամանակ: Միասնական աղոթք Կաթոլիկ ու Անգլիկան եկեղեցիների գլուխների մասնակցությամբ, խորհրդանշում է նախկին վեճի հաղթահարման մասին:
Չարլզ III-ը վերջին 500 տարիների ընթացքում առաջին բրիտանական միապետն է, որը կաղոթի Վատիկանում, Սիքստինյան մատուռում, Լևոն XIV պապի հետ միասին: Նման բան չի եղել 1534 թվականից ի վեր, երբ Անգլիայի միապետ՝ Հենրիխ VIII-ն իրեն հայտարարեց Անգլիայի եկեղեցու գլուխ, և հարաբերությունները Հռոմի հետ խզվեցին:
Այցի ընթացում Չարլզը կայցելի կաթոլիկ եկեղեցու գլխավոր սրբատեղիներից մեկը, Սուրբ Պողոսի աբբայություն, որի ժամանակ նրան կտրվի աբբայության «թագավորի համեղբայր» տիտղոսը, որպես «հոգևոր եղբայրության ճանաչման խորհրդանիշ»։ Չարլզն իր հերթին նմանատիպ տիտղոս կպարգեւի Պապին։
Կարդացեք նաև
Արարողության ժամանակ միապետը բազմելու է թագավորական զինանշանով հատուկ պատրաստված բազկաթոռին, որը կմնա աբբայությունում, նրա հետագա այցերի համար: Դա հատկապես խորհրդանշական է, ըստ ավանդույթի, այդ եկեղեցու խորանի տակ գտնվում է Պողոս Առաքյալի մասունքները և համարվում է Հռոմի եկեղեցու գլխավոր սրբատեղիներից մեկը:
Սա աննախադեպ այց է, որը խորհրդանշում է երկու եկեղեցիների՝ Կաթոլիկ ու Անգլիկան մերձեցման մասին, ինչը քաղաքական ակտ է:
Իսկ ինչու են երկու եկեղեցիները ներկա պատմական պահին մերձենում, և ում դեմ են «ընկերություն անելու»:
Իրական իշխանություն պատկանում է նրանց, ովքեր քաղաքական ու քաղաքակրթական Իմաստներ են ստեղծում: Կոմունիզմի ու Լիբերալիզմի անկումից հետո, սկսել է մեծանալ կրոնական ուսմունքների, բնականաբար, նաև եկեղեցիների դերը: Ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծված աշխարհիկ գաղափարախոսությունները սպառվում են, Իմաստները նորից սակրալ տեսք են սկսում ստանալ։
Ներկա աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում, պայքարը ընթանում է քաղաքակրթությունների միջև, այս իմաստով դիմադրության մյուս կողմն Ուղղափառ եկեղեցին է և իսլամական աշխարհը, առաջին հերթին Շիայականությունը:
Եթե առաջ հեղափոխությունների միջոցով երկրներ էին վերցվում վերահսկողության տակ, դրանով լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, ապա հիմա հարվածի տակ են եկեղեցիները։
Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ Առաքելական եկեղեցունն է։
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու հետ, նույն գունավոր հեղափոխությունն է, նույն տեխնոլոգիաներով։ «Մերժիր կաթողիկոսին» կարգախոսով ընդամենը եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու ու արտաքին կառավարման տակ դնելու գործողության փորձ է։


















































