«Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես ինքնորոշվել են Խորհրդային Միության շատ հանրապետություններ, այնպես, ինչպես Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեւիցե կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման իրավունքի հետ»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, որ պետք չէ խեղաթյուրել, այդ պայքարը եղել է հայ ժողովրդինը, Արցախինը։ «Ճգնաժամային եւ շրջափակման պայմաններում մեզ պարտադրված պատերազմում մենք կարողացել ենք հաղթել, այնուհետեւ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակել։ Հիմա ռեալ անկախությունը Արցախի հետ միասին եղել է այն ժամանակ, ոչ թե պարտությունից հետո, ոչ թե հիմա՝ Ադրբեջանի կողմից պարտադրված ճնշումների ներքո համապատասխան քայլերի գնալով»,- հավալեց Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ականների հայտարարություններին․ «Ի՞նչ է նշանակում՝ այստեղ լինեիք, տեսնեիք՝ վարչապետը ոնց է ձեզ պատեպատ տալու։ Մեկը լինի, այս ամբողջ բացթողումների համար, այս ճգնաժամի համար պատեպատ տա նույն վարչապետին։ Գալու է ժամանակը, եւ այս բոլոր կատարված հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ, որոնք իրականում քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակական լինեն եւ հասնեն հաջողությունների»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի հարցը ռեալ լուծված էր, բայց բանակցային գործընթացը պետք է շարունակվեր, որպեսզի հասնեինք հաջողությունների։ «Դո՛ւք եք ձախողել, ձեր ղեկավա՛րն է բանակցային գործընթացը եւ իրեն արված առաջարկությունները ձախողել։ Այս իրականության մեջ, երբ մենք տեսնում ենք, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ է կատարվել, ես նորից ասում եմ հետեւյալը, որ բանակն ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը։ Հակառակորդը գլխավոր հարվածի ուղղությամբ հասել է մինչեւ Շուշի՝ ուղիղ գծով 52 կմ, մինչեւ Գորիսի Սեւ լճեր՝ 92 կմ, մինչեւ Գորիս-Կապան եւ Մեղրի՝ 80-85 կմ, այն ուղղությամբ, որտեղ ՀՀ իշխանությունները պետք է մոբիլիզացնեին, բանակին թիկունք կանգնեին, որովհետեւ 285 կմ-ից, ինչպես էլ խոսեք, 265 կմ մեկ ամսվա ընթացքում պահպանվել է։ Եվ հիմա այսօր դատվում է միայն բանակը, ինչո՞ւ, եթե պետությունը պատերազմի մեջ է եղել։ Ես այդ հարցը տվել եմ իրավապահ մարմիններին՝ խնդրում եմ, ասեք՝ քրեական գործերից քանիսն են վերաբերում բանակին, քանիսը՝ այլ գերատեսչություններին։ Ոչ մի պատասխան մենք չենք ստացել։ Եվ այս ամենը, այսօրվա ձեր բոլոր ելույթներն այսօրվա իրականությունից շեղելու նպատակ ունեն»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































