Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանից երեք կանայք են ձերբակալվել․ նրանցից մեկը պատգամավորի զոքանչն է

Հոկտեմբեր 24,2025 16:28

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:

Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը) և համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է:

Պարզվում է Գյումրու համայնքապետարանի ձերբակալված երեք աշխատակիցներն էլ կանայք են, երեքն էլ կրթության բաժնից են, ժամանակավոր պաշտոնակատարներ են։

Նրանցից Անահիտ Գասպարյանն ու Բելլա Ավագյանը գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ են, իսկ Վարդուհի Փիլոյանն՝ առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ի դեպ, Գյումրու համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ Վարդուհի Փիլոյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031