«Այն տվյալները, որ դուք ուզում եք, հարկայինը կարող է ստանալ։ Այն ժամանակ դուք մեր՝ այդ փաստարկները չընդունեցիք, մենք համարում էինք՝ զառանցանքի ժանրից է, որ ես իմ կնոջը փող եմ տալիս, քանի որ իր քարտը չի սպասարկվում, և դա դիտարկվում է եկամուտ։ Դա չի կարող դիտարկվել հայտարարագրման եկամուտ։ Լավ է ուշ, քան երբեք, լավ է, որ ընդունել եք»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հարցրեց՝ ենթադրենք՝ ես չեմ մտնում կամ մտնում ու տեսնում եմ, որ հայտարարագրում կա թիվ, և դա գրված է ինքնաշխատ, ենթադրենք՝ համաձայնում եմ դրա հետ, հետո պարզվում է, որ դա սխալ է, ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը։
ՔՊ-ական Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Մենք քաղաքացիներին ազատում ենք պարտադիր կերպով եկամուտների հայտարարագրման համակարգը լրացնելու պարտականությունից, բայց քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե իրենք ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են, և որոնք հարկային մարմնի համար տեսանելի չեն եղել։ Նշանակում է՝ եթե քաղաքացին չի լրացրել հայտարարագիրը, պարզվում է, որ ինքն ունեցել է որոշակի եկամուտներ՝ վարձակալության տված գույք կամ մեկ այլ տեղից ստացվող եկամուտ, դրա համար շարունակում է համապատասխան պատասխանատվությունը մնալ։ Նաև այն դեպքերի համար, երբ քաղաքացու եկամուտների հայտարարագրման համակարգի մեջ է լրացվել սխալ տվյալ հարկվող եկամուտների վերաբերյալ կամ ընդհանրապես չի լրացվել։ Վարկային ավանդից ստացված եկամուտներում հարկ թաքցնելու բան չկա։ Ավանդներից ստացված եկամուտները եկամտահարկով գանձված եկամուտ է։ Եթե սխալ է լրացրել, չեմ կարծում, որ դա որևէ հստակ պատասխանատվություն ունենա։ Մարդուն կծանուցեն, իր սխալը կուղղի»։
Կարդացեք նաև
Նշենք, որ այս պահի դրությամբ 140 հազար քաղաքացիներ ներկայացրել են իրենց հայտարարագրերը։
ՀՀ ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































