Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն, հայ և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգ տանելու համար

Հոկտեմբեր 24,2025 17:12

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շնորհակալություն է հայտնել հույն, հայ և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգ տանելու համար:

«Ի՜նչ զարմանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի մահվան և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ քահանաներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի մասին։

Թող Խաղաղության իշխանը ողորմի մեզ և օրհնի մեր ջանքերը խաղաղության համար», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ փոխնախագահը:

Հիշեցնենք, նախօրեին Ջեյ Դի Վենսը կնոջ հետ այցելել էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031