Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացիները նոյեմբերի 1-ից հետո պատասխանատվություն չեն կրելու»․ Բաբկեն Թունյան

Հոկտեմբեր 24,2025 17:21

«Հոկտեմբերի 24-ն է․ ինչի՞ հիման վրա դուք ու կառավարությունը նոյեմբերի 1-ից մի քանի օր առաջ եզրակացրիք, որ անիմաստ է տասնյակ, եթե չասեմ՝ հարյուր հազարավոր քաղաքացիների պարտադրել, որ իրենց աշխատավարձը, որը հարկայինը մեկ է՝ տեսնում է, կրկնակի անգամ չհայտարարագրեն»,-ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Բաբկեն Թունյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգաավոր Գեղամ Մանուկյանը։

Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Առնվազն 7-8 ամիս առաջ այս փոփոխությունների մասին ասել ենք։ Ունենք հստակ թվեր, որ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ հայտարարագրի մեջ նշել են եկամուտներ, որոնք ՊԵԿ-ի համար տեսանելի չեն եղել»։

Գեղամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց՝ անգամ եթե ԱԺ-ն հասցնի ընդունել օրենքը արտահերթ նիստում, հնարավոր է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չհասցնի այն ստորագրել և հարցրեց՝ նոյեմբերի 1-ից հետո հայտարարագիր չլրացրած քաղաքացիները տուգանվելո՞ւ են, Բաբկեն Թունյանն ի պատասխան ասաց․ «Նախագահը, կարծում եմ, կհասցնի ստորագրել։ Այս մասին էսօր չենք վեր կացել ու խոսում։ Վատագույն տարբերակում, եթե չհասցնի նախագահը, ստորագրի նոյեմբերի 3-ին կամ 5-ին, չեմ կարծում՝ ՊԵԿ-ը կհասցնի այդ ընթացակարգով արագ պատասխանատվության ենթարկել, եթե անգամ պատասխանատվության ենթարկելու լինի, օրենքը ունի հետադարձ բարելավվող ազդեցություն․ տուգանքները ավտոմատ չեղարկվելու են։ Հայտարարագիր չլրացնելու համար մեր քաղաքացիները նոյեմբերի 1-ից հետո պատասխանատվության չեն ենթարկվելու»։

ՀՀ ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031