«Երկու նոր հանգամանք կա, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, երկրորդը, որ եթե քաղաքացին թույլտվություն տա, նաև բանկային ավանդների տոկոսներն ինքնաշխատ կլրացվեն։ Սա ե՞րբ է ուժի մեջ մտնում»,- ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» փաթեթի քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Օրենքը կընդունվի, ՊԵԿ համապատասխան տեխնիկական հնարավորությունը կընձեռի, եթե քաղաքացիների մուտք գործի ՊԵԿ համակարգ, նկատի ունենանք, որ ինքնաշխատ տարբերակով, որ լրացվում է հայտարարագիրը, շտկելու հնարավորություն միշտ կա։ Նոյեմբերի 1-ը վերջնաժամկետ է»։
Բաբկեն Թունյանը նաև հայտնեց, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, տատիկ պապիկների՝ թոռնիկներին ուղղված փոխանցումներն էլ ենթակա չեն հայտարարագրման։ Նաև տեղեկացրեց՝ մարդ կա՝ չգիտի, որ եթե վերանորոգման համար եկամուտ է ստանում, որ դա պիտի հայտարարագրի ու եկամտահարկ վճարի։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































