Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության անդամներին։
Հանդիպմանը Սրբազան Հայրը միության անդամներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները։
Շնորհավորելով ՀՕՄ-ի հիմնադրման 115-ամյակի առթիվ՝ Նաթան արքեպիսկոպոսը գոհունակությամբ արձանագրեց սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում կազմակերպության անուրանալի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, և մասնավոր անդրադարձ կատարեց հայրենազրկված արցախահայերին ցուցաբերած աջակցությանն ու զորակցությանը։
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նաթան Սրբազանը հորդորեց ՀՕՄ-ի անդամներին գործուն ներգրավվածություն ունենալ դրանց հաղթահարման գործում։
Կարդացեք նաև
Վերջում Սրբազան Հայրը պատգամեց ներկաներին ամուր պահել կապը մայր հայրենիքի և Հայոց Եկեղեցու հետ, նախանձախնդրորեն շարունակել իրենց օգտակարությունը բերել հայորդիներին։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ


















































