Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները»

Հոկտեմբեր 24,2025 20:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ութսունամյակի միջոցառմանը։

Իր ելույթում փոխվարչապետը շեշտել է կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ  է կատարել ՄԱԿ–ՀՀ արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կարևորությանը։

«Տասնամյակներ առաջ անցնելով պատերազմի ու մարդկային ողբերգության արհավիրքի միջով՝ աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները։

Այսպես ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որի գոյության 8 տասնամյակները նշանավորվել են միջազգային խաղաղության ապահովման, աղքատության վերացման, կանանց և խոցելի խմբերի առաջխաղացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտներում բազմաթիվ հաջողություններով։

1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես պատասխանատու գործընկեր։ 2026թ․ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ նպաստելով միջազգային համագործակցությանը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի համաշխարհային մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։

Մենք բարձր ենք գնահատում ծրագրային համագործակցությունը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի հետ, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, փախստականների ու այլ խոցելի խմբերի պաշտպանությանը»։

 

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031