Սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է դիմել Արմենակ Պետրոսյանը: Մինչ այդ նրա գործը ՀՀ վարչական դատարանում էր:
Ըստ անհատական դիմումում ներկայացրած քաղաքացու` շինարարության թույլտվության համաձայն՝ «բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձը, նույնիսկ մասնագիտական խորհրդատվության դիմելու դեպքում, չէր կարող հասկանալ, թե իր կողմից կառուցվող շինության օտարումից ստացվող եկամուտը վերջնարդյունքում եկամտային հարկով հարկման ենթակա լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկի գծով պարտավորությունն առաջանալու պահին անհնար էր որոշել, թե ով է ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով համարվում «անհատական բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձ՝ «անհատական բնակելի տուն» հասկացության առաջին անգամ 2022 թվականի նոյեմբերի 15-ին սահմանման, ինչպես նաեւ տվյալ եւ «բնակելի տուն» հասկացությունների համարժեքության վերաբերյալ եզրահանգում կատարելու անհնարինության տեսանկյունից: Նման պայմաններում դիմողի պնդմամբ՝ վիճարկվող՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ անձին հարկային պարտավորության առաջադրումը միջամտություն է նրա սեփականության իրավունքին, որը նախատեսված չէ «օրենքով», ինչով պայմանավորված՝ այն իրավաչափ չէ եւ խախտում է անձի սեփականության իրավունքը։ Այսինքն, վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 28 եւ 29-րդ հոդվածներին, քանզի տարբերակված մոտեցում է ցուցաբերում, մի կողմից՝ անհատական բնակելի տունն այլ անձից ձեռք բերած եւ վաճառած ֆիզիկական անձի, եւ մյուս կողմից՝ անհատական բնակելի տունը կառուցած եւ վաճառած ֆիզիկական անձի միջեւ՝ որպես համանման իրավիճակներում գտնվող անձինք, որպիսի տարբերակումը չունի օբյեկտիվ հիմք եւ չի հետապնդում իրավաչափ նպատակ:
Դիմողը նշել էր, որ ինքը բնակելի տունը կառուցել է իր անձնական եւ սպառողական կարիքների համար, չի հետապնդել դրանից շահույթ ստանալու նպատակ:
Երեկ տեղեկացանք, որ ՍԴԱՈ-147 որոշմամբ մերժվել է գործի քննությունը:
Կարդացեք նաև
Ռ. Մ.


















































