Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օրենքն իր կառուցվածքով և բովանդակությամբ ակնհայտորեն միտված է բարձրագույն կրթության ոլորտի կառավարման մոդելի արմատական վերափոխման․ «Փաստ»

Հոկտեմբեր 25,2025 10:20

2025 թվականի հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը Հայաստանում դարձել է հանրային դիսկուրսի առանցքային թեմաներից մեկը՝ առաջ բերելով մասնագիտական, հանրային և քաղաքական լայնածավալ քննարկումներ ու բազում հարցադրումներ։

Չնայած իշխանությունների կողմից օրենսդրական փոփոխության նպատակ է հռչակվել բարձրացնել կրթության և գիտության ոլորտի արդյունավետությունը, արդիականությունը և միջազգային համահունչությունը, սակայն նոր օրենքի մի շարք դրույթներ առաջացնում են լրջագույն մտահոգություններ՝ կապված ինչպես համակարգային բարեփոխումների հիմնավորվածության, այնպես էլ կրթական ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ֆինանսավորման մեխանիզմների, կառավարման մոդելների ու գիտության զարգացման ռազմավարական ուղղությունների հետ։ Այս համատեքստում անհրաժեշտ է համապարփակ և բազմաշերտ վերլուծություն՝ օրենքի խնդրահարույց կողմերը ողջ խորությամբ դիտարկելու, դրանց հնարավոր հետևանքները և ռիսկերն արձանագրելու համար։

Նախ՝ նոր օրենքն իր կառուցվածքով և բովանդակությամբ ակնհայտորեն միտված է բարձրագույն կրթության ոլորտի կառավարման մոդելի արմատական վերափոխման. այն փոխում է բուհերի և գիտական հաստատությունների կառավարման ավանդական սկզբունքները՝ փոխարինելով դրանք ավելի կենտրոնացված և պետական վերահսկողությանը ենթակա մեխանիզմներով։ Օրենքի մի շարք դրույթներ սահմանում են, որ բուհերի կառավարման բարձրագույն մարմինները ձևավորվում են ոչ միայն համալսարանական համայնքի, այլև կառավարության նշանակումների հիման վրա, ինչը բազմակի անգամ նվազեցնում է բուհերի ինքնավարության մակարդակը։ Այս փոփոխությունը լուրջ մտահոգություն է առաջացնում թե՛ գիտակրթական շրջանակներում, թե՛ հասարակական լայն շերտերում, քանի որ ակադեմիական ինստիտուտների ինքնավարությունը համարվում է որակյալ կրթության բացառիկ գրավական։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031