Հարգելի՛ գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր զրկվել են ազատությունից 2025թ.հոկտեմբերի 20-ին` Գյումրու քաղաքապետարանի շենքում եւ շենքի դիմաց իրականացված ռեպրեսիվ, հակաիրավական գործողությունների հետեւանքով, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին` անկախ կուսակցական պատկանելությունից, որոնց նկատմամբ հարուցվել են ապօրինի քրեական վարույթներ։
Տեղեկացվում է, որ ռեպրեսիվ գործողություններից տուժած եւ հանիրավի մեղադրյալ դարձած անձանց հարազատները կարող են դիմել պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Զարուհի Փոստանջյանին` իրավաբանական անվճար օգնության հարցերով։
Հեռ.+374 55 40 39 00
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ


















































