Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:
Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում: Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:
Այնուհետև վարչապետը և ՀԽ անդամները ծանոթացել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգման աշխատանքներին: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ. դեկտեմբերին:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ























































