Նախօրեին սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը, որը նոր է սկսում դեպի մեծ սպորտի գագաթներ իր ճանապարհը, նժույգ-թափերում արծաթե մեդալ էր նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող աշխարհի առաջնությունում:
Այսօր Հայաստանի հաշվարկին գրանցվել է աշխարհի առաջնության երկրորդ արծաթե մեդալը: Այն հենացատկ մրցաձեւում նվաճել է բազմափորձ Արթուր Դավթյանը:
Հայաստանի ազգային հավաքականը երկու արծաթե մեդալով տուն վերադառնալու է հոկտեմբերի 27-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































