Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը, նա կլինի իրականում հոգեւոր արժեքներ կրող մարդ. Պալյան

Հոկտեմբեր 26,2025 11:44

«Մենք ժողովրդի հետ միասին վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ, որոնք հոգեւորականության հետ որեւէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց: Առանց քաղաքական մոտիվների: Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կարգալույծ եղած «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի «պատարագին» մասնակցելու եկած ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:

Նա հավելեց, որ իրենց վեհի թեկնածուն լինելու է այն մարդը, ով իրականում հոգեւոր արժեքներ է կրում:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է մասնակցում կարգալույծ հռչակված հոգեւորականի «պատարագին»՝ Պալյանը ի պատասխան կրկնեց Փաշինյանի թեզերը՝ հպարտանալով, որ միշտ լսում է վարչապետին և  ստորագրում նրա յուրաքանչյուր ասածի տակ. «Ո՞վ է կարգալույծ արել էս մարդուն, կարգալույծ արված մարդը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել»:

Լրագրողների հաջորդ հարցին, թե այդ դեպքում կարգալույծ արվածը ո՞նց է օծել Տեր Արամին, ի պատասխան նա  ասաց. «Ընթացքում փաստեր են ի հայտ եկել, հանգամանքներ են պարզվել: Փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կոչեցյալը, ձեր վեհափառ կոչած անձը բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ: Արդյո՞ք կաթողիկոսն ունի զավակ, թե՞ ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք: Կաթողիկոսը չի հերքել, դա անհերքելի փաստ է: ՀՀ քաղաքացին փորձելու է  եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից»:

Էկոնոմիկայի Նախարար Գեւորգ Պապոյանն էլ ՔՊ-ականների նույն համոզմանն էր. «Իսկ ո՞վ է ասել, որ կարգալույծ է արվել: Հայ Առաքելական եկեղեցու կանոնագրքով նախատեսված բազմաթիվ կանոններ խախտած ու սրբապղծություններ իրականացրած մարդկանց որոշումներն ինձ համար որեւէ արժեք չունեն»:

The Hovhannavanq Church in Aragatsotn Province. Armenia

Գեւորգ Պապոյանը իր ղեկավարի պես սրտիկներ շռայլեց ու մտավ եկեղեցի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031