Տեր Տարոն քահանա Հունանյանի համար Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի մասին որոշումը անվավեր է: Նա այսօր եզակի հոգեւորականներից էր, որ Հովհաննավանք էր եկել՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի «պատարագին»:
«Կարգապահական հանձնախմբում քննված հարցը ըստ պատշաճի չի քննվել: Քանի որ Տեր Արամը ներկայացրել է նամակ, ըստ որի պետք է ներկայանար: Բայց հանձնախմբի որոշումը կայացվել է առանց Տեր Արամի ներկայությունն ապահովելու, ինչի հնարավորությունն ունեցել են իրենք: Ուստի, ընդունելի չէ՝ մարդուն դատում են առանց իր ներկայության՝ հաշվի առնելով, որ ինքը պատրաստ է եղել ներկայանալ լրագրողների ու իրավաբանի հետ:
Չեմ գտնում պատճառ, որը կարող էր խոչընդոտել Տեր Արամի ներկայությանը և նրա ներկայությամբ այդ հարցը քննելուն: Հետևաբար, անվավեր է ճանաչվում կարգապահական հանձնախմբի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը:
«Տեր Արամը օծյալ հոգեւորական է: Ես պատահական չէ, որ այստեղ ներկա եմ: Գտնում եմ, որ այստեղ պատարագ է լինելու ու Աստծո կամքով է լինում: Պատարագը մատուցում է օծյալ հոգեւորականը, իսկ օծյալ հոգեւորականի վրայից ոչ մեկ չի կարող օծումը ջնջել, եթե իր պահվածքով չջնջի»,- հավելեց Տեր Տարոնը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նքն էլ է իշխանության ներկայացուցիչների պես կարծում, որ Վեհափառ Հայրապետը պետք հեռանա, Տեր Տարոնը պատասխանեց՝ ժամանակը այդ հարցին կպատասխանի. «Կարող են մեր և իշխանության շահերը համընկնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք ինչ-որ մեկի պես»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































