-Վստահ եմ, որ շատ կուզեին աղանդավորական խմբերով քանակ ցույց տալ, բայց այսօր ստիպված են քանակ ցույց տալ բացառապես նախարարներով, ուժայիններով, ստախոսներով եւ գեթ մեկ հավատացյալ մարդ այս օրերին չեք տեսնի Հովհաննավանքում,- այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց աստվածաբան Թովմաս Առաքելյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանությունը դարձել է այլեւս օդիոզ եւ որեւէ ձեւով անհամագործակցելի. «Նույնիսկ Հայաստանում գործող տոտալիտար աղանդավորները դիստանցավորված են այս կառավարությունից:
Ոչ մի աղանդավորական խումբ որեւէ ձեւով դուրս չի եկել իշխանության հետ բաց համագործակցության: Եթե 2018-ին թուրք-ադրբեջանական հեղափոխության օրերին իրենց հիմնական հենասյունը ՀՀ-ում գործող որոշ աղանդավորական կառույցներն էին, ապա այսօր նույնիսկ աղանդավորներն են վախենում եւ արհամարհում այդ գործընթացներն ու նրանց պահվածքը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































