Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Վիրտուալ աշխարհում կարելի է ամեն օր «սրտիկներ» ուղարկել և ստանալ հազարավոր սարքովի լայքեր, բայց կարևորը ռեալ կյանքի թեստն էր, որը Նիկոլը կատարելապես ձախողեց․ Լևոն Զուրաբյան

Հոկտեմբեր 26,2025 21:15

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Գլխավոր գերագույն սրբապղծի ու օրինախախտի այսօրվա էպիկական ձախողումը կանխատեսելի էր:
Իր ռեժիմի համար ճակատագրական նշանակության Երևանի 2023 թվականի ընտրությունների համար կարևորագույն երթի համար բոլոր ռեսուրսների պրկումով նա կարողացել էր ապահովել ընդամենը 4200 մարդ, ինչն արդեն ցույց էր տվել, որ Փաշինյանն այլևս չունի զանգվածային միջոցառումների օրգանական ռեսուրս:

Դա Փաշինյանի իշխանության մարդահավաքների կարողության վերջին թեստն էր, և իշխանությունը որևէ հիմք չուներ մտածելու, թե ժողովրդական աջակցության անկման միտումը հնարավոր է շրջել: Սակայն, նրան թվացել էր, թե Վաշինգտոնյան «խաղաղ» հռչակագրից հետո նա ձեռք է բերել որոշակի նոր լեգիտիմություն, որը նրան նորից կարող է դարձնել հանրահավաքային զանգվածների տիրակալ:

Կարծես ամեն ինչ նպաստում էր դրան. սրբազանների դեմ սարքած գործերը և եկեղեցու պաշտպան ընդդիմախոսների կալանավորումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վատ բարքերից մաքրելու հռչակված «փրկչարար» առաքելությունը, վարկաբեկիչ տեսանյութերի հրապարակումը, օտար ուժերի անթաքույց աջակցությունը:

Փաշինյանի և նրա հրահանգները ստացած ոստիկանության աջակցությամբ կարգալույծ քահանայի կատարած ծիսակատարությունը պետք է դառնար Փաշինյանի հանրահավաքային «մեծության» վերադարձի ազդանշանը և Մայր Աթոռի Վեհարանի «ազատագրման» սկիզբը, ինչի մասին առավոտյան ազդարարել էր հենց ինքը` եկեղեցու «մեծ բարեփոխիչը»:

Բայց տեղի ունեցավ Նիկոլի սպասվածի հակառակը: Ժողովուրդը մերժեց այն կեղտը, պառակտությունն ու անօրենությունը, որը վերջին օրերին թափվում էր Փաշինյանի ու նրա քարոզիչների շուրթերից, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Վիրտուալ աշխարհում կարելի է ամեն օր «սրտիկներ» ուղարկել և ստանալ հազարավոր սարքովի լայքեր, բայց կարևորը ռեալ կյանքի թեստն էր, որը Նիկոլը կատարելապես ձախողեց:

Իշխանության ամբողջ վարչական և քարոզչական մեքենայի հնարավորությունների ծայրահեղ պրկումով ջանքերը տվեցին այն խղճուկ արդյունքը, որը պատկերված է կից լուսանկարում:

Հավաքված այս մի քանի հարյուր մարդիկ (մոտ 600-800 մարդ) մեծապես իշխանության տարբեր աստիճանների և մակարդակների ներկայացուցիչներն են և ոստիկանները: Ժողովուրդը ակնհայտաբար բոյկոտեց անօրենին:

Փաշինյանը, իհարկե, պնդերես է և շարունակելու է իր գարշելի արշավանքը, որովհետև այս ամենի հետևում օտարածին օրակարգեր են, որոնց սպասարկումից դուրս գալու ելք նա ալևս չունի:

Բայց մեր հանրության համար, միևնույն է, սա, թեև փոքրիկ, բայց նշանակալից հաղթանակ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եօթուկէս տարիներ անցան, անասելի աղէտներով, սակայն ինք դեռ ինքզինք կարծում է՝ Հանրապետութեան Հրապարակում, 2018ի գարնան…

    Խնդիրը այն է որ սակայն, ինք շարունակէ «յաղթել» կամ ոչ ներազգային պատերազմում, ինք շարունակում է իր քանդումի գործը:

    Այսինքն, այսօր, հա, ինք պիտի նախընտրէր որ աւելի շատ մարդիկ մասնակցէին իր գործողութեան, Աստուծոյ դէմ իր արշաւին: Սակայն նոյնիսկ եթէ այդ առումով, այո՝ ձախողեցաւ, այնուհանդերձ հայերի ներքին պառակտումը շարունակուեցաւ, Հայոց Եկեղեցին հարուած մը եւս ստացաւ… առանց բաւարար Դիմադրութեան…

    Լրիւ կը ձախողէր, եթէ այդ մի քանի հազար յիմարներին դիմաց, կանգնէին՝ գոնէ քսան հազար, Եկեղեցիին պաշտպան հայաստանցիներ: Պատրաստ, ամէն բանի…

    Տա Աստուած, այդ օրն ալ տեսնենք…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031