Որ գործոնն է Հայստանի իսկական գերակշռող դե ֆակտո իշխանութիւնը
«Դուրսի հայերը հայ չեն, մենք հայաստանցիներս միայն հայ ենք». արդեն խարսխուած ու բարձր հայտարարուած միտք-համոզումը՝ արմատացած ու լրիվ համոզուած ընկալուած՝ չի թաքնուած:
Ամենեն կարեվորե քննարկելն է սովորական Հայաստանի քաղաքացիին հետ:
Ու երբ թեժացավ ու ըսի՝ Հայաստանի քաղաքական դաշտին 2/3-րդը պիտի հեռացուի ու ով մակարդակ ունին, ոչ թէ միայն քաղաքական դեմքերը, այլ` լրագրողներ՝ «վերլուծաբաններ» ան-դիվանագետներ, ու պարտադիր 2/3-րդը դուրսեն պիտի գայ, կտրուկ մերժեց: Ու կրկնեց այդ արդեն խարսխուած համոզումը՝ թէ «դրսի հայերը հայ չեք՝ մենք Հայաստան ապրող հայաստանցիներս Հայ ենք»:
Կարդացեք նաև
Ու կատաղեցավ, թեժացավ, վերածուելով վեճի:
Ու ընդվզած շարունակեց «Ինչու Օտարը պիտի գայ, մեզ իշխէ»:
Ու այդպես ալ մնացինք թույլ ու տկար, այն աստիճան, որ այդ դէ ֆակտո արդեն իսկ գործնականապես Հայաստանի պարագային իսկական իշխողը ոչ թէ «իրենք»` «մենք հայերս» ենք, ոչ ալ որեվէ հայու հատուած:
Այլ իշխող գործոնը վախն է Ալիեվին սպառնալիքներեն, ու երբ սպառնացողը իր կամքը կը պարտադրէ, կը դառնայ միահեծան:
Հիմա չեմ առաջարկեր դավադրական տեսութուններ՝ ըսելով, թէ այս կամ այն օտարին շահը կը ծառայէ եվայլն՝ ես մարդոց ներսիդին քննարկելու կարողութիւն չունիմ՝ ըսելու, թէ միտումնավոր է այս տեղի կունենայ:
Այն, ինչ որ գիտեմ այն է, որ այսօր իշխանութիւնը չի ալ թաքցներ, թէ որոշումներ կառնե խուսափելու պատերազմե, սա կը նշանակէ, թէ իշխանութիւնը ի գին ամեն ինչի կուզէ Ալիեվին սպառնալիքներուն առջեւ ցավալի որոշումներ պարտադրաբար առնել ու շատ անգամ ալ կը փորձէ մեզ համոզել թէ «Այո, Ալիեվը կը սպառնայ՝ սակայն միաժամանակ նման քայլեր առնելը կը բխի Հայաստանի Հանրապետութեան շահերեն»:
Այսինքն, ըստ երեվույթին (Կիրանցի դեպքում Վարչապետը ինչքան հիշում եմ` ասում էր` թէ եթէ չի հանձնենք այդ գիւղերը, նույն շաբաթ պատերազմի առջեվ ենք հայտնուելու), ուրիշ անգամ, երբ Ազրպեյճանեն պահանջքներ են հնչեցնում, մեր իշխանութիւնը ընթացք է տալիս: Իսկ քարոզչութեամբ այն թեզը հառաջ է տանում, թե «Չէ խորքին մեջ այդ քայլը Հայաստանի շահերից է բխում» (Եկեղեցու դեմ արշավն էլ): Արդեո՞ք, այդ կը նշանակե, թէ Հայաստանի մեջ կան շատ մարդիկ, որոնք կը նախընտրեն Հայաստանի իշխող ուժը: Ալիեվի սպառնալիքներեն վախն է, որ կը նշանակէ, թէ Ալիեվն է գերակայող գերազանցող ուժը եւ ոչ թէ հայաստանցի հայը ու այդ մեկը կարող է հանդուրժել, սակայն երբեք չի պիտի հանդուրժէ արտասահմանի հայուն հետ համագործակցիլ՝ ելնելով այն մտահոգութիւնեն, թէ «օտար արտասահմանի կիսահայը դառնայ իշխող տարրը ու գերիշխէ Հայաստանցի հայուն»:
Պետրոս ՄԱՆՈՒԿԵԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2025


















































